ՔՊ–ական Հռիփսիմե Հունանյանը ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 61–ը, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել Հունանյանի թեկնածությանը:
Նշենք, որ բուժքույր Հռիփսիմե Հունանյանի՝ նախօրեին ԱԺ-ում ունեցած ելույթից հետո մի խումբ հեղինակավոր բժիշկներ հայտարարություններով են հանդես եկել՝ նշելով, որ յուրաքանչյուր պաշտոն պետք է ունենա իր «անձնագիրը», որտեղ չպետք է լինեն բարությունը, սերն ու հոգատարությունը, այլ մասնագիտական պրոֆեսիոնալիզմը։