Հետևեք մեզ։

Ալբանիայի վարչապետը կատակել է՝ Թրամփի կողմից Հայաստանն ու Ալբանիան շփոթելու մասին

13:19, 02 հոկտեմբեր 2025
Ալբանիայի վարչապետը կատակել է՝ Թրամփի կողմից Հայաստանն ու Ալբանիան շփոթելու մասին

Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման Կոպենհագենում Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահներ Էմանուել Մակրոնի և Իլհամ Ալիևի հետ զրույցում կատակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրիպակի շուրջ: 

ԱՄՆ նախագահն իր մի քանի ելույթներում վաշինգտոնյան համաձայնագրերին անդրադառնալիս Հայաստան ասելու փոխարեն վրիպակ է թույլ տվել և ասել Ալբանիա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համացանցում տարածված տեսայնութում Ռաման Մակրոնին ասում է, որ վերջինս պետք է ներողություն խնդրի, քանի որ չի շնորհավորել իրեն և Ալիևին Ալբանիայի և Ադրբեջանի միջև նախագահ Թրամփի միջնորդությամբ խաղաղության հաստատման համար: 

Ի պատասխան՝ բոլոր ներկաները ծիծաղում են, իսկ Մակրոնն ասում է, որ շատ է ցավում չշնորհավորելու համար։

 

Վերլուծական