Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը կասեցվել է։
«Քննչական միջոցառումների արդյունքում որոշվել է նշանակել հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն։ Այս հիմքով քննիչը միջնորդություն է ներկայացրել գլխավոր դատախազություն՝ քրեական հետապնդումը կասեցնել մինչև փորձաքննության ավարտը»,– Sputnik Արմենիային հայտնել է քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Եզրակացությունն առանցքային նշանակություն կունենա հետագա իրավական գնահատականի առումով։