Իրանի մայրաքաղաքի տեղափոխումն ընտրություն չէ, այլ անհրաժեշտություն, Հորմոզգան նահանգում ներդրողների և տնտեսական ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ մեկնաբանելով Իրանի գերագույն առաջնորդի հետ իր հանդիպումներից մեկը, հաղորդում է Donya E-ն։
«Այդ հանդիպման ժամանակ ես առաջարկեցի մայրաքաղաքը տեղափոխել Պարսից ծոց։ Երբ այդ հարցը դարձավ լրատվամիջոցներում քննարկման թեմա, ոմանք քննադատեցին այն, բայց այսօր, տեսնելով խնդիրները, մենք հասկանում ենք, որ այդ առաջարկն անհրաժեշտություն է, այլ ոչ թե ընտրություն»,- շեշտել է Փեզեշքիանը։
Ըստ նրա՝ իշխանությունները կանեն ամեն ինչ, թե՛ լիազորությունների, թե՛ աջակցության առումով, որպեսզի հող նախապատրաստեն նահանգներում ջանքերի և գործունեության համար։