Հետևեք մեզ։

«Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկում հաղթեց Խորվաթիայի չեմպիոնին

00:27, 03 հոկտեմբեր 2025
«Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկում հաղթեց Խորվաթիայի չեմպիոնին

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի անդրանիկ տուրում Հայաստանի չեմպիոն «Նոա»-ն Երևանում ընդունեց խորվաթական «Ռիեկա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Նոա»-ն օգտագործեց իր առաջին հնարավորություններից մեկը և 6-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Նարդին Մուլահուսեյնովիչը:

Բաց թողած գնդակից հետո «Ռիեկա»-ն հիմնականում դիրքային ֆուտբոլ էր խաղում և հանդիպման 30-րդ րոպեին նույնիսկ մնաց 10-ը ֆուտբոլիստով` ուղիղ կարմիր քարտով հեռացվեց Նիկո Յանկովիչը:

Երկրորդ կեսի մեկնարկում էլ «Նոա»-ն գործում էր «առաջին համարով»` շարունակաբար գրոհներ կազմակերպելով մրցակցի դարպասին:

Խորթավիայի չեմպիոնին այդպես էլ չհաջողվեց հետ բերել կորցրածն ու «Նոա»-ն հաղթանակով մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում: «Նոա»-«Ռիեկա»`1:0:

Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում «Նոա»-ն կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովա»-ի հետ: Այդ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 23-ին: 

 

Վերլուծական