Հետևեք մեզ։

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում կանցնկացնի «Բերքի տոն-ծիրանաքաղ» խորագրով միջոցառում. ԿԳՄՍՆ

15:39, 12 հունիս 2023
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում կանցնկացնի «Բերքի տոն-ծիրանաքաղ» խորագրով միջոցառում. ԿԳՄՍՆ

 


2023 թվականի հունիսի 21-ին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տարածքում կկայանա «Բերքի տոն-ծիրանաքաղ» խորագրով միջոցառումը:


Միջոցառման բացման արարողությունը տեղի կունենա ժամը 11:00-ին,  հաջորդիվ կներկայացվի ազգային երգ ու պար, կկազմակերպվի բերքահավաք և հյուրասիրություն: Բերքահավաքի նշանակության և խորհրդի վերաբերյալ տեղեկատվական նյութեր կտրամադրվեն այցելուներին, թեմայի շուրջ տեղի կունենան քննարկումներ: Այնուհետև, այցելուները հնարավորություն կունենան շրջայց կատարելու  և դիտելու թանգարանի մշտական ցուցադրութունը: 

 

Միջոցառման վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրից, հեռ.՝ (+374 77) 051-918: