Բահրեյնի մայրաքաղաք Մանաման կհյուրընկալի 2024թ. ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Քվեարկությունը տեղի է ունեցել Կուբայի մայրաքաղաք Հավանայում անցկացված ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործկոմի նիստում: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ-ը:
«Մերձավոր Արևելքի հայտը ստացել է ավելի մեծ աջակցություն, քան մյուս երկու թեկնածուները՝ Երևանը և Տիրանան: Սա կլինի ծանրամարտի ամենակարևոր մրցումը, որը երբևէ անցկացվել է Բահրեյնում, որը հաջողությամբ ընդունել է 2022թ.Ասիայի առաջնությունը:
2024թ. աշխարհի առաջնությունը նշանակված է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ Փարիզի օլիմպիական խաղերի ավարտից մի քանի ամիս հետո»,- ասված է ՀԱՕԿ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ապրիլին Երևանում Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանը հրապարակավ հրկիզել էր Ադրբեջանի դրոշը։
Ավելի ուշ, պատանեկան մրցումների ժամանակ Հայաստանի և Թուրքիայի մարզիկները պատվո հարթակի վրա փորձում էին միմյանց փակել իրենց դրոշներով։