Փաստաբան է կալանավորվել։
Հակակոռուպցիոն կոմիտեից ի պատասխան Hayastan.news-ի հարցի, հաստատեցին փաստաբանի կալանավորման մասին լուրը, հայտնելով՝ քրեական վարույթի շրջանակում ձերբակալված՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբանը կալանավորվել է դատական իշխանության ներկայացուցչի կողմից ապօրինի գործողության դիմաց կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով։ Նախաքննության շահերից ելնելով՝ կառույցից այլ մանրամասներ չեն հայտնում։