Հետևեք մեզ։

Նա շատ անկեղծ ու բաց էր, ասում էր այն, ինչ մտածում էր․ Պուտինը ցավակցել է և պատմել Բեռլուսկոնիի մասին

16:59, 12 հունիս 2023
Նա շատ անկեղծ ու բաց էր, ասում էր այն, ինչ մտածում էր․ Պուտինը ցավակցել է և պատմել Բեռլուսկոնիի մասին

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ես մշտապես անկեղծորեն հիացել եմ նրա իմաստությամբ, նույնիսկ ամենադժվար վիճակներում զուսպ և հեռատես որոշումներ կայացնելու ունակությամբ: Մեր հանդիպումներում ես բառացիորեն լիցքավորվում էի նրա անհավատալի կենսունակությամբ, լավատեսությամբ և հումորի զգացումով»,- գրել է Պուտինը:

«Նա եվրոպական, կարելի է ասել, գլոբալ մասշտաբի քաղաքական գործիչ էր։ Այժմ նման մարդիկ քիչ են միջազգային հարթակում»,– ասել է Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, որը ցուցադրել է «Россия-24» հեռուստաալիքը։

«Բեռլուսկոնին Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև հարաբերությունների զարգացման նախաձեռնողն էր, նրա մասնակցությամբ և նրա նախաձեռնությամբ ստեղծվեցին փոխգործակցության համապատասխան մեխանիզմներ»,- ընդգծել է Պուտինը։

ՌԴ նախագահը նշել է, որ Բեռլուսկոնին անսովոր անձ էր քաղաքական գործչի համար, «որովհետև նա շատ անկեղծ ու բաց էր և ուներ յուրահատկություն, որը չունեն այս մեծության քաղաքական գործիչները»։

«Դա այն էր, որ նա ասում էր այն, ինչ մտածում էր: Ցավալի է, և ես ուզում եմ իմ անկեղծ ափսոսանքն ու ցավակցությունը հայտնել իտալացի ժողովրդին և պարոն Բեռլուսկոնիի բոլոր մտերիմներին: Սա մեծ կորուստ է ոչ միայն Իտալիայի, այլև համաշխարհային քաղաքականության համար»,- ասել է Պուտինը։

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ