Հետևեք մեզ։

Քննարկվում է ինքնաuպանության վարկածը․ Թբիլիսիում ընտանիքը ցած է ընկել բնակելի շենքի 22-րդ հարկից

17:48, 04 հոկտեմբեր 2025
Քննարկվում է ինքնաuպանության վարկածը․ Թբիլիսիում  ընտանիքը ցած է ընկել բնակելի շենքի 22-րդ հարկից

Թբիլիսիի Իսանի շրջանում բնակելի շենքի 22-րդ հարկից ընկնելուց հետո երեք մարդ է մահացել, այդ թվում՝ մեկ անչափահաս, հայտնում է «Ֆորմուլա» հեռուստաալիքը։

Դեպքը տեղի է ունեցել ուշ գիշերով «Archi» բնակելի համալիրում։ Ըստ նախնական տեղեկությունների, զոհվածները ամուսնական զույգ են և նրանց 11-ամյա երեխան։ Համալիրի կառավարող ընկերությունը պարզաբանել է, որ այն բնակարանը, որի պատուհանից ընկել են զոհերը, վարձով է տրվել օտարերկրյա քաղաքացիների։

Հարևանները հայտնել են, որ միջադեպից կարճ ժամանակ առաջ բնակարանից ճիչեր և վեճի ձայներ են լսել։ Դատաբժշկական քննիչները կնոջ մարմնի վրա բազմաթիվ կտրվածքներ են հայտնաբերել։

Ինչպես «Ռուսթավի 2»-ին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից, այս փուլում քննարկվում է ինքնասպանության վարկածը։ Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։

Վերլուծական