Հետևեք մեզ։

Վրաստանի 5 խոշոր քաղաքում հաղթել են «Վրացական երազանք»-ի թեկնածուները

12:04, 05 հոկտեմբեր 2025
Վրաստանի 5 խոշոր քաղաքում հաղթել են «Վրացական երազանք»-ի թեկնածուները
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեն հավաքել է ձայների ավելի քան 71 տոկոսը: Այդ մասին հայտնում է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ քվեաթերթիկների 100 տոկոսի մշակումից հետո։
 
 
Համաձայն ԿԸՀ-ի տվյալների՝ Իշխող «Վրացական երազանք»-ի թեկնածուները քաղաքապետներ են դարձել Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութայիսիում, Բաթումիում և Փոթիում:
 
 
Կախա Կալաձեն հաղթել է Թբիլիսիի քաղաքապետի ընտրությունում ձայների 71,58%-ով ու ստացել 214 872  ձայն:
 
 
Երկրորդ տեղում է ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան-Լելո» և «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունների թեկնածու Իրակլի Կուպրաձեն: Նրան աջակցել է ընտրողների 12,27%-ը:

Վերլուծական