Հետևեք մեզ։

Լուրն ապատեղեկատվություն է. Վրաստան-Թուրքիա սահմանային անցակետում կեղծ անձնագրերի և փաստաթղթերի հայտնաբերման մասին

14:42, 05 հոկտեմբեր 2025
Լուրն ապատեղեկատվություն է. Վրաստան-Թուրքիա սահմանային անցակետում կեղծ անձնագրերի և փաստաթղթերի հայտնաբերման մասին
Վերջին օրերին տեղեկություն էր տարածվում, թե «Վրաստան-Թուրքիա սահմանային անցակետում մի քանի տասնյակ հազարի հասնող կեղծ անձնագրեր և փաստաթղթեր են հայտնաբերվել, որոնք պետք է օգտագործվեին ընտրություններում»։ 
 
ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը 1lurer.am-ի հետ զրույցում հերքել է այդ տեղեկությունը։
 
«Մշտապես կապի մեջ ենք Վրաստանի իրավապահ գործընկերների հետ, որևէ նման դեպք չի արձանագրվել։ Լուրը բացահայտ ապատեղեկատվություն է և իրականության հետ որևէ աղերս չունի»,- նշել է նա։

Վերլուծական