Հետևեք մեզ։

Ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաբանը ենթարկվել է բռնության, նշանակվել է ծառայողական քննություն

17:37, 12 հունիս 2023
Ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաբանը ենթարկվել է բռնության, նշանակվել է ծառայողական քննություն

Հերթական անգամ ոստիկանության բաժնում բռնություն է գործադրվել փաստաբանի նկատմամբ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Փաստաբանների պալատի խոսնակ Սիլվի Տիգրանյանը:


«Ոստիկանության Կենտրոնական բաժնում մասնագիտական պարտականությունները կատարելու համար ներկայացած փաստաբանը ոստիկանության բաժնի ծառայողների և պարեկների կողմից ենթարկվել է բռնության: Արատավոր այս երևույթն արմատախիլ անելու համար, այն պետք է լինի հանրության ուշադրության կենտրոնում և արժանանա պատշաճ իրավական գնահատականի»,- գրել է նա:

Ոստիկանությունից Hayastan.news-ին հայտնեցին, որ փաստի առթիվ հունիսի 7-ին նշանակվել է ծառայողական քննություն: