Հետևեք մեզ։

Ովքեր աջակցություն էին հայտնել հանրահավաքին, որի նպատակը սահմանադրական կարգի տապալումն էր, այսօր լռում են. Կոբախիձե

20:23, 05 հոկտեմբեր 2025
Ովքեր աջակցություն էին հայտնել հանրահավաքին, որի նպատակը սահմանադրական կարգի տապալումն էր, այսօր լռում են. Կոբախիձե

Կոնկրետ մարդիկ, այդ թվում՝ օտարերկրացիներ, կոնկրետ դիվանագետներ, ցույց են տալիս իրենց դեմքերը։ Կոնկրետ մարդիկ, կոնկրետ կառույցների ներկայացուցիչներ ուղղակիորեն աջակցություն են հայտնել գործողությանը, որի հայտարարված նպատակը սահմանադրական կարգի տապալումն էր,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ ինքը սա զզվելի է համարում։

«Նրանք այսօր լռում են՝ չնայած իրենց սկզբնական դիրքորոշման հիման վրա իրենց վրա դրված պատասխանատվությանը։ Հասարակությունը տեսնում և գնահատում է սա», – ասել է Կոբախիձեն։

Վերլուծական