Հոկտեմբերի 5-ին, ժամը 23։55-ին Արմավիր մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դաշտ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Opel» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է։
Հրդեհը մեկուսացվել է Հոկտեմբերի 6-ին, ժամը 00:06-ին, մարվել՝ 00:14-ին: Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան․ ավտոմեքենայում հայտնաբերվել է վարորդի դին:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։
Փրկարարները հոսանքազրկել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան:
Վթար` հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ և մեկ զnհ
00:11, 06 հոկտեմբեր 2025