Հետևեք մեզ։

Կոտայքում «Range Rover»-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն և հայտնվել գազոնում

10:06, 06 հոկտեմբեր 2025
Կոտայքում «Range Rover»-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն և հայտնվել գազոնում

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:50-ի սահմաններում «Range Rover» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 27 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորաններում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն և հայտնվել գազոնում:
 
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: 
  
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում և պարզվում է վարորդի ինքնությունը: 
 
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

Վերլուծական

Ամենաընթերցվածները