Հետևեք մեզ։

Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկի նկուղում բռնկված հրդեհը մարվել է

11:40, 06 հոկտեմբեր 2025
Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկի նկուղում բռնկված հրդեհը մարվել է

Հոկտեմբերի 6-ին, ժամը 12։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկի նկուղում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, բժշկական ապահովման հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է նկուղային հարկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։36-ին, մարվել՝ 12։53-ին։

Իրականացվում են բնակիչների տարհանման աշխատանքներ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները