Հետևեք մեզ։

Ձերբակալվել են անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը

16:56, 06 հոկտեմբեր 2025
Ձերբակալվել են անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը

Ս.թ. սեպտեմբերի 29-ին ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի առթիվ ՊՆ և ՌՈ ծառայողների հաղորդման հիման վրա նախաձեռնված վարութի շրջանակներում ձերբակալվել են անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը: Այս մասին հայտնում է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

 

Միջնորդություն է ներկայացվել դատարան կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար:

Հիշեցնենք, որ օրեր առաջ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Պաշտպանության նախարարության դիմաց՝ պահանջելով հանդիպում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի և Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի հետ։

Վերլուծական