Արտաշատի բաժին է հրավիրվել Արարատի մարզի բնակիչ 35-ամյա մի կին, ով հայտնել է, որ սեպտեմբերի 29-ին, ժամը 23։00-ի սահմաններում իր նախկին ամուսինը կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ քաշել է իր մազերից, բռունցքով մի քանի անգամ հարվածել է դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, այնուհետև հնչեցրել է սպառնալիքներ։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կինը ոստիկաններին հայտնել է նաև, որ օգոստոսի 20-ին նախկին ամուսինը իրենց տանից գողացել է բարերարների կողմից իր երեխաներին հատկացված 300 հազար դրամ գումարը, բջջային հեռախոսը և բանկային քարտ, որի մեջ եղել է 3 մլն դրամ գումար և հեռացել տանից, իսկ հետո նշված գումարը ծախսել է իր անձնական կարիքների համար։
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ նախկին ամուսնուն և գողունը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։