Անհայտ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը կալանավորվեց 1 ամիս ժամկետով. հայտնում է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
Նրան ձերբակալել են հոկտեմբերի 6-ին ՊՆ-ի շենքի մոտ «խուլիգանության» համար. ըստ իրավապահների՝ այդ օրը նա ու 44–օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողի հայր Ապիջան Սարգսյանը (որը ավելի ուշ ազատ արձակվեց չհեռանալու մասին ստորագրությամբ) շիշ են նետել ռազմական ոստիկանների ուղղությամբ։