Հետևեք մեզ։

Էրդողանը ժամանել է Բաքու

22:17, 12 հունիս 2023
Էրդողանը ժամանել է Բաքու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով պետական ​​այցով ժամանել է Բաքու, հայտնում է APA.az-ը։

Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվել են երկու երկրների պետական ​​դրոշները, Էրդողանին և տիկնոջը դիմավորել է պատվո պահակախումբը։ Թուրքիայի նախագահին և նրա կնոջը՝ Էմինեին օդանավակայանում դիմավորել են ԱՀ առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, պաշտոնատար այլ անձինք։