Հետևեք մեզ։

Մերձավանում վիճաբանություն է եղել․ 5 անձ ձերբակալվել է․ Sputnik Արմենիա

12:18, 07 հոկտեմբեր 2025
Մերձավանում վիճաբանություն է եղել․ 5 անձ ձերբակալվել է․ Sputnik Արմենիա

Մի խումբ անձանց միջեւ տեղի ունեցած վիճաբանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով, 5 անձ ձերբակալվել է, @ArmeniaSputnik-ին հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Մերձավանում սպանված Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և Մերձավանի նախկին գյուղապետ Մհեր Ախտոյանի համախոհների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։


ՔԿ-ից հայտնեցին նաև, որ Արմավիրի մարզի բնակավայրերից մեկում գերեզմանատունը վնասելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վերլուծական