Հետևեք մեզ։

ՆԳՆ և ԿԸՀ հարթակներում հրապարակվել են Վաղարշապատ համայնքի ընտրությունների ընտրողների ցուցակները

09:44, 08 հոկտեմբեր 2025
ՆԳՆ և ԿԸՀ հարթակներում հրապարակվել են Վաղարշապատ համայնքի ընտրությունների ընտրողների ցուցակները

Ներքին գործերի նախարարության elections.mia.gov.am հարթակում հոկտեմբերի 7-ին հրապարակվել են Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրողների տվյալները։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ 

Քաղաքացիները հնարավորություն ունեն հրապարակված ընտրացուցակներում որոնել կամ ներբեռնել իրենց տվյալները։

Նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրություններին Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում ընտրելու իրավունք ունեցող անձինք իրենց տվյալներին կարող են ծանոթանալ ՆԳ նախարարության պաշտոնական կայքի «Ընտրություններ» բաժնում կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ՏԻՄ 16․11․25 ընտրողների ռեգիստր և ընտրողների ցուցակներ բաժիններում: ԿԸՀ ՏԻՄ ընտրողների ռեգիստրի որոնմամբ՝ հնարավոր է քարտեզի վրա տեսնել տեղամասային կենտրոնի հասցեն:

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները