«Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխված Արսեն Ղուկասյանի կյանքին վտանգ է սպառնում @ArmeniaSputnik–ի հետ զրույցում փաստաբան Տաթև Սողոյանն Ղուկասյանն ասաց՝ ունի հաշմանդամության կարգ և կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ, ինչը դատարանն անտեսել է կալանքի որոշումը կայացնելիս։
Այս պահին քայլեր են ձեռնարկվում բժշկական փաստաթղթերն ու համապատասխան միջնորդություններն իրավասու մարմիններին ուղարկելու ուղղությամբ, որպեսզի րոպե առաջ Արսեն Ղուկասյանը դուրս գա կալանավայրից ու ներկայանա ԲԿ՝ առողջական վիճակի պատշաճ ստուգման համար։
Արսենը 44-օրյա պատերազմում զոհված Արման Ղուկասյանի եղբայրն է և անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը։ Նրան ձերբակալել են հոկտեմբերի 6-ին ՊՆ-ի շենքի մոտ «խուլիգանության» համար։