Սրտաբանի հետ ունեցած խորհրդակցության արդյունքում արձանագրեցինք, որ Արսեն Ղուկասյանը միայն սրտի մասով ունի 9 (!) ծանր հիվանդություն, որոնք Կառավարության N 825-Ն որոշմամբ թվարկված են որպես կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ. գրել է Ղուկասյանի փաստաբանը՝ Տաթևիկ Սողոյանը։
«Այլևս ճշմարտություն է, որ մեր երկրում խափանման միջոց նախատեսված կալանքը որպես պատիժ է կիրառվում իշխանությունների հանդեպ բողոք ունեցող ցանկացած մարդու հանդեպ. ու սա անկախ նրանից՝ զոհվածի թե անհայտ կորած մարդու հարազատ ես, թե՝ ծանր հիվանդություն ունես։
Մարդասպաններն ու գողերը կարող են ազատության մեջ մնալ, արդարացի բողոք ունեցողները պիտի կալանավորվեն»։
Հիշեցնենք, որ Ղուկասյանը անհայտ կորած զինծառայողի հորեղբայր է, ում ձերբակալել էին ՊՆ-ի մոտ ոստիկանների վրա շիշ նետելու համար։