Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, որը կյանքից հեռացել է հունիսի 12-ին, մնում էր երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նրա ժառանգությունը գնահատվում է գրեթե 5 միլիարդ եվրո, որը կանցնի նրա 5 երեխաներին և 16 թոռներին։
Նշվում է, որ Corriere della Sera թերթի տվյալներով՝ հարստության հիմնական մասնաբաժինը բաժին է ընկնում Fininvest ընտանեկան հոլդինգին, որը գնահատվել է 4,89 մլրդ եվրո: Դրա մեջ է մտնում Mediaset հեռուստաընկերության 50%-ը և Mondadori հրատարակչության 53%-ը, ինչպես նաև Mediolanum բանկը։ Հինգ երեխաներից յուրաքանչյուրը 7,65%-ի սեփականատերն է, իսկ Բեռլուսկոնիին բաժին էր ընկնում 61,3%-ը։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ