Հետևեք մեզ։

Նաիրիտ գործարանի մոտակայքում հրդեհ է բռնկվել

11:17, 13 հունիս 2023
Նաիրիտ գործարանի մոտակայքում հրդեհ է բռնկվել

Հունիսի 13-ին, ժամը 08։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նաիրիտ գործարանի մոտակայքում գտնվող արտադրամասում հրդեհ է բռնկվել:


Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատունյաց փողոցի թիվ 69 հասցեում գտնվող պոլիէթիլենի արտադրամասում:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:28-ին, մարվել՝ 10:01-ին: 200 քմ տարածքում այրվել են պոլիէթիլենի հումք, 10 հաստոց, կախովի առաստաղը և տանիքի (200 քմ) փայտե կառուցատարրերը: