Հետևեք մեզ։

Իշխանությունները նախ տարիներով քարշ են տալիս անհետ կորած զինծառայողների հարազատներին, պահում փողոցներում, խաբում, ապա նետում բանտերը․ իրավապաշտպան

10:12, 09 հոկտեմբեր 2025
Իշխանությունները նախ տարիներով քարշ են տալիս անհետ կորած զինծառայողների հարազատներին, պահում փողոցներում, խաբում, ապա նետում բանտերը․ իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է․ 
 
 
«Իշխանությունները նախ տարիներով, օրերով ու ժամերով քարշ են տալիս անհետ կորած զինծառայողների հարազատներին, պահում փողոցներում, խաբում ու խաբում, մարդկանց հասցնում հիստերիայի, ապա նետում բանտերը։ Թշնամական վերաբերմունք։
 
Երկու օր այս մարդիկ Պաշտպանության նախարարության մատույցներում էին, բայց մի պատասխանատու չեկավ նրանց հետ խոսելու։ մեկը չեկավ նրանց հետ խոսելու։ Այնինչ Պապիկյանը վազելով պիտի գար գլուխը կախ կանգներ նրանց առջև և անվերջ ներողություն խնդրեր ու արդարանար, թե ինչու պատասխան չունի տալու։ Իշխանությունը չարաշահող չկայացած անձերը այս կոտրված, տարիներ տառապանքի մեջ գտնվող անձանց պատասխանում են ճիշտ թշնամու նման։
 
Ու հիմա, երբ փաստաբանն ահազանգում է, որ անհետ կորածի հհարազատի կյանքին վտանգ է սպառնում, նրա հիվանդություններն օրենքով անհամատեղելի են բանտային պայմանների հետ, կարծում եք նրան ազատ կարձակեն։ Իհարկե ոչ։ Նրանք փնտրում են հաջորդին, որ լռեցնեն պատերազմից եկող բոլոր ձայները»։
 
 
 
 

Վերլուծական