Հետևեք մեզ։

Տաջիկստանում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները

17:04, 09 հոկտեմբեր 2025
Տաջիկստանում  հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները

Տաջիկստանում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները: 

Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին՝ AZAL ինքնաթիռի մասին մանրամասն տեղեկատվության համար:

Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանն ամեն կերպ աջակցում է Ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննությանը, նշել հանգամանքները, որոնք հանգեցրել են աղետին:

«Առաջինն այն է, որ երկնքում եղել է հենց ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Մենք ուղեկցում էինք միանգամից երեք անօդաչու թռչող սարք, որոնք ողբերգության գիշերը հատել էին Ռուսաստանի Դաշնության սահմանը։ Երկրորդ պատճառը հենց Ռուսաստանի ՀՕՊ համակարգի տեխնիկական խափանումներն են»,- նշել է Պուտինը։ 

Ադրբեջանի նախագահը նշել է, որ կասկած չունի, որ հետաքննությունը, որը անձամբ ղեկավարում է Պուտինը, օբյեկտիվորեն կորոշի AZAL ինքնաթիռի կործանման պատճառները։

Վերլուծական