Հակակոռուպցիոն դատարանի նախագահը մերժել է Սերժ Սարգսյանի երրորդ գործը մյուս 2 գործերին միացնելու միջնորդությունը: Այս մասին նիստի մեկնարկին հայտնեց դատավորu: Դատարանը սկսեց նախնական դատալսումների փուլում քննարկման ենթակա հարցերի քննությունը, որոնցից մեկը մեղադրյալի խափանման միջոցի հարցն է:
Նիստի ավարտին միայն լրատվամիջոցները տեղեկացան, որ Սարգսյանի նկատմամբ ընտրված բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվեց, իսկ ընտրված 30 մլն դրամ գրավը մնաց անփոփոխ:
ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով՝ 2,985,000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար։ Այդ մասին հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Ըստ կոմիտեի՝ Սերժ Սարգսյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, ՍՊ ընկերության տնօրենի օգտին գործողություններ կատարելու նպատակով՝ այն է՝ ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և ապրիլին՝ այդ ժամանակահատվածում ՀՀ վարչապետի ավագ օգնականի պաշտոնը զբաղեցրած անձի օժանդակությամբ, նշված գործարարից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2.985.000 ԱՄՆ դոլար կաշառք։
Ըստ իրավապահների՝ կաշառքի մեծ մասը փոխանցվել է կանխիկ եղանակով։ Գործով վարույթն ավարտվել է և փոխանցվել է դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։