Տնտեսական Սուրեն Պարսյանը գրել է․
«Եկամուտների հայտարարագրում՝ առանց Mobile ID-ի։ Viva-Armenia բաժանորդները թող սպասեն «հրաշքի»?
Պարզվում է՝ Հայաստանի խոշորագույն բջջային օպերատորներից մեկը՝ Viva-Armenia-ն, որի բաժնետոմսերի 20 տոկոսը պատկանում է ՀՀ կառավարությանը, այս պահին չի կարողանում ապահովել Mobile ID (ֆիզիկական քարտերը) ծառայություն իր բաժանորդների համար։ Իսկ ինչ է ստացվում՝
Չես կարող մուտք գործել ՊԵԿ-ի e․platform,
Չես կարող ստորագրել կամ ներկայացնել եկամուտների հայտարարագիր,
Հնարավոր չէ օգտվել թվային նույնականացում պահանջող պետական ծառայություններից։
Եվ ի՞նչ է առաջարկվում որպես «լուծում»։ Սպասել մի օրինագծի, որը գուցե ապագայում «ինքնաշխատ լրացնի ու ներկայացնի» մեր հայտարարագրերը։
Այսինքն՝ այսօրվա խնդիրն անտեսենք, իսկ քաղաքացին թող համբերի։ Սա է թվայնացման ռազմավարությո՞ւնը։
Պետություն-մասնավոր սեկտոր համագործակցությունը փաստացի ձախողված է»։