Նուբարաշենում այս պահին կրակ չկա, բայց հրդեհի օջախները շարունակում են ծխալ, Արմենիա Սպուտնիկին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից։
Տեղում աշխատանքները շարունակվում են, այս պահին 20 միավոր տեխնիկայով հողով ծածկում են ծխացող օջախները։ Հիշեցնենք, որ Նուբարաշենի աղբավայրում հերթական անգամ հրդեհ է բռնկվել հոկտեմբերի 10-ի գիշերը։