Հետևեք մեզ։

Երևանի կենտրոնում օդի աղտոտվածության բարձր մակարդակ է. շնչառական խնդիրներով անձանց խորհուրդ չի տրվում դրսում գտնվել. Ավինյան

10:10, 11 հոկտեմբեր 2025
Երևանի կենտրոնում օդի աղտոտվածության բարձր մակարդակ է. շնչառական խնդիրներով անձանց խորհուրդ չի տրվում դրսում գտնվել. Ավինյան

 Երևանի կենտրոնում, ժամը 11։00-ի դրությամբ, պայմանավորված աշխարհագրական դիրքով՝ նկատվում է օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ։ Ըստ տվիչներից ստացված տվյալների՝ արժեքը կազմում է 105 և գտնվում է անառողջ զգայուն խմբերի համար միջակայքում։ Հայտնել է Ավինյանը։

 

Մայրաքաղաքի այլ հատվածներում օդի որակը համեմատաբար ավելի բարվոք է: Թեև ընդհանուր բնակչության առողջության վրա այս ցուցանիշը կարճատև ժամանակահատվածում բացասական ազդեցություն չի առաջացնում, շնչառական խնդիրներով անձանց շրջանում այն կարող է բացասական ազդեցություն ունենալ։ Ուստի շնչառական խնդիրներ ունեցող անձանց խորհուրդ է տրվում սահմանափակել դրսում գտնվելու ժամանակը։ Խորհուրդ չի տրվում դրսում զբաղվել սպորտով։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները