Հետևեք մեզ։

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Տրետուքի և Սոթքի ուղղությամբ. ՊՆ

13:28, 13 հունիս 2023
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Տրետուքի և Սոթքի ուղղությամբ. ՊՆ

Հունիսի 13-ին՝ ժամը 11:30-11:45-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Տրետուքի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է ՊՆ-ն:

Սոթքի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառել է նաև ականանետ:

Հայկական կողմում տուժածներ չկան:

Վերլուծական