Հետևեք մեզ։

Նուբարաշենի աղբավայր է տեղափոխվել 107 մեքենա հող և մղվել է 91 տոննա ջուր

11:53, 11 հոկտեմբեր 2025
Նուբարաշենի աղբավայր է տեղափոխվել 107 մեքենա հող և մղվել է 91 տոննա ջուր

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13:00-ի դրությամբ Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են (2 հա)․ աշխատանքներին ներգրավված են՝ ՓԾ 6 մարտական հաշվարկ, 2 օպերատիվ խումբ (31 փրկարարական ծառայող), Երևանի քաղաքապետարանի 11 բեռնատար, 2 ջրատար և 5 ինժեներական տեխնիկա։ 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։ 

Հրդեհի վայր է տեղափոխվել 107 մեքենա հող և մղվել է 91 տոննա ջուր։ 

Դեպքի վայրում է գտնվում ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ 

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները