Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում քիչ առաջ դաժանաբար մարդ են սպանել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 13:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չարենցավան քաղաքում գործող Սուրբ Փրկիչ եկեղեցում թաղման արարողության ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել և վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն:
Վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով մահացել է։
Դեպքը տեղի է ունեցել հուղարկավորության արարողության ժամանակ, դանակի մահացու հարվածներ են հասցրել ավտովթարի հետևանքով մահացածի կնքահորը։
Քրեական ու համայնքային ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալին ու հանցագործության գործիք դանակը: