Հետևեք մեզ։

Ես ինքս «Նեմեսիս»-ի արձանի տեղադրումը սխալ եմ համարում․ Ալեն Սիմոնյան

14:11, 13 հունիս 2023
Ես ինքս «Նեմեսիս»-ի արձանի տեղադրումը սխալ եմ համարում․ Ալեն Սիմոնյան

Հայաստանի իշխանությունները պատրաստ են կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, պատրաստ են նույնիսկ մեծ քննադատությունների միջով անցնել, եթե Թուրքիայի կողմից կամք կա այդ հարաբերությունները կարգավորելու։ Այս մ,ասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով հարցին, թե արդյոք Թուրքիա այցով Փաշինյանին հաջողվեց որոշ հարցեր հարթել։

«Թուրքական կողմը, ցանկություն ունենալու պարագայում, կարող է անընդհատ պատճառներ բերել։ Կարող է «Նեմեսիս»-ի արձանը չլինի, ուրիշ բան լինի։ Ես ինքս «Նեմեսիս»-ի արձանի տեղադրումը սխալ եմ համարում, որովհետև դա պետական քաղաքականության գիծ չէ ու չի կարող լինել, բայց նորից եմ ասում, որ դա ընդամենը առիթ էր Թուրքիայի համար։ Ես ինքս հայտարարել եմ՝ Թուրքիա չգնալու համար կարող էի 1 միլիոն պատճառ գտնել ու չգնալ։ Եթե Թուրքիայի կողմից կամքը կա, իսկ ես տպավորություն ունեմ, որ կա, ապա հարաբերությունները կարգավորելու պատմական ու եզակի հնարավորություն կա, մենք դրան պատրաստ ենք, պատրաստ ենք նույնիսկ անցնել մեծ քննադատությունների միջով, բայց երկարատև խաղաղություն բերել հայ ժողովրդին», - ընդգծեց ԱԺ նախագահը:

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ