Հետևեք մեզ։

Ֆրանսիան կմասնակցի Գազայում խաղաղության Թրամփի պլանի բոլոր փուլերին. Մակրոն

13:42, 13 հոկտեմբեր 2025
Ֆրանսիան կմասնակցի Գազայում խաղաղության Թրամփի պլանի բոլոր փուլերին. Մակրոն

Ֆրանսիան մտադիր է մասնակցել ԱՄՆ-ի կողմից առաջարկված՝ Գազայի հատվածի շուրջ խաղաղության պլանի բոլոր փուլերին և ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմից պատանդների ազատ արձակումը համարում է կարևոր քայլ կարգավորման ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Նա նշել է, որ կիսում է ընտանիքների և Իսրայելի ժողովրդի ուրախությունը գերիների ազատ արձակման կապակցությամբ։ «Նրանց ազատ արձակմամբ խաղաղությունը հնարավոր կլինի  Իսրայելի, Գազայի և ամբողջ տարածաշրջանի համար: Ֆրանսիան կմասնակցի նախագահ Թրամփի պլանի բոլոր փուլերին, արաբ գործընկերների հետ միասին», - գրել է Մակրոնը X-ի իր էջում:

 

Վերլուծական