Հետևեք մեզ։

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանի նկատմամբ  «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բռնություն է գործադրվել․ Փաստինֆո

15:47, 13 հոկտեմբեր 2025
Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանի նկատմամբ  «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բռնություն է գործադրվել․ Փաստինֆո

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանի նկատմամբ  «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բռնություն է գործադրվել։ Այս մասին տեղեկություններ են շրջանառվում մամուլում, որոնց համաձայն՝ բռնությունը գործադրվել է մենախցից ընդհանուր խուց տեղափոխվելուց հետո, դեպքից հետո նրան կրկին տեղափոխել են մենախուց։

ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում, ըստ էության, չհերքեց տեղեկությունը՝ նշելով, որ իրավասություն չունի նման տեղեկություն հայտնելու, իսկ հարցապնդումներին, թե ինչ վիճակում է գտնվում Օհանյանն այժմ, արդյոք շարունակում է գտնվել մենախցում,  արդյո՞ք ծառայողական քննություն նշանակվել է, թե ոչ՝ կառույցից առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել։ ՔԿ-ից էլ մեզ հետ զրույցում ասացին, որ դեռևս հաղորդում չեն ստացել, քրեական վարույթ նախաձեռնված չէ։

Վերլուծական