Հետևեք մեզ։

«Զանգեզուրի միջանցքի» բացումն անխուսափելի է. որքան շուտ, այնքան լավ. Ալիև

15:02, 13 հունիս 2023
«Զանգեզուրի միջանցքի» բացումն անխուսափելի է. որքան շուտ, այնքան լավ. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մամուլի համար արված հայտարարության մեջ կրկին անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»:

«Որքան շուտ, այնքան լավ. Զանգեզուրի միջանցքի բացումն անխուսափելի է: Ամեն դեպքում, մենք մեծացնելու ենք մեր ջանքերն այս ուղղությամբ։ Այս միջանցքի բացումը նոր հնարավորություններ կբացի բոլոր երկրների համար և դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային համագործակցության վրա»,- ասել է Ալիևը:

Նշենք, որ մեկ ժամ առաջ Ալեն Սիմոնյանն ասում էր, որ միջանցքի մասով հայկական կողմը դրսևորեց իր կամքը և ընդգծեց, որ նման բան չի լինելու և ադրբեջանական հռետորաբանությունից դա դուրս է եկել․

«Կարծես թե այդ ընկալումը եղավ, որ իրոք այդպիսի բան ոչ նախատեսվել է, ոչ էլ խոսվել է։ Չնայած որոշները փորձեցին սակարկել, ասել, որ ինչ-որ բան է խոստացել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ակնհայտ է, որ նման բան չկա, որովհետև թե Ռուսաստանի Դաշնության նախագահը դրա մասին խոսեց, թե հասկանալի դարձավ, որ ադրբեջանական հռետորաբանությունից է դուրս եկել այդ ձևակերպումը»,- նշեց Սիմոնյանը։

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ