Հետևեք մեզ։

Նեթանյահուն Թրամփին աղավնու ոսկե արձանիկ է նվիրել Իսրայելում կայացած հանդիպման ժամանակ

17:36, 13 հոկտեմբեր 2025
Նեթանյահուն Թրամփին աղավնու ոսկե արձանիկ է նվիրել Իսրայելում կայացած հանդիպման ժամանակ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է նվիրել խաղաղությունը խորհրդանշող աղավնու ոսկե արձանիկ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նեթանյահուն X-ում հրապարակել է Թրամփի հետ համատեղ լուսանկարներ:

Իսրայելը հոկտեմբերի 13-ին ԱՄՆ նախագահին արժանացրել է  բարձրագույն քաղաքացիական պարգևի՝ Պատվո նախագահական  մեդալի:

Հրեական պետության ղեկավարի գրասենյակում հայտարարել են, որ դրանով նշվել է ԱՄՆ ղեկավարի ավանդը Գազայի հատվածում իսրայելցի պատանդների ազատ արձակման գործում:

Իսրայել այցի ընթացքում Թրամփը ելույթ է ունեցել Քնեսեթում, որտեղ նրան դիմավորել են հոտնկայս ծափահարություններով։

Գազայում հրադադարի համաձայնագրի առաջին փուլի իրագործման շրջանակներում առավոտյան իսրայելցի ողջ մնացած 20 պատանդները վերադարձվել են Իսրայել, ինչի դիմաց գրեթե 2000 պաղեստինցի ազատ է արձակվել իսրայելական բանտերից։

 

Վերլուծական