Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Շարմ էլ Շեյխի խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում կատակել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ՝ ասելով, որ նա պետք է թողնի ծխելը։ Զրույցի տեսագրությունը հրապարակվել է IHA լրատվական գործակալության կողմից։
«Դուք հիանալի տեսք ունեք, բայց պետք է թողնեք ծխելը», - ասել է թուրք առաջնորդը։
Իտալիայի վարչապետը ժպիտով պատասխանել է, որ գիտի, որ պետք է թողնի ծխելը։
Շարմ էլ Շեյխի խաղաղության գագաթնաժողովը հրավիրվում է Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի պաշտոնական ստորագրման կապակցությամբ։