Ադրբեջանի կառավարությունը 2 հայ միլիարդատերերի հետևից է ընկել` Ռուբեն Վարդանյանի և Սամվել Կարապետյանի. ասել է իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։
Սամվել Կարապետյանի ազատազրկումը ցույց է տալիս գործող իշխանության վախերը, այսօր ասուլիսին ասաց միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։
«Մինչև հունիսի 17-ը Սամվել Կարապետյանը քրեական վարույթով անգամ որպես վկա ներգրավված չէր, մեկ էլ հանկարծ իրեն շատ անապահով զգացող վարչապետը, հստակորեն վախեցած ներպետական հանգամանքներով, գրոհում է մի մարդու վրա, որն իր հոր հիշատակին ծեսի էր մասնակցում և բիրտ ռեժիմի կողմից նա բանտարկվում է»,- ասաց Ամստերդամը։
Նա նշեց, որ երկրի ղեկավարը ֆեյսբուքով պարբերաբար ցնցող հայտարարություններ է անում եկեղեցու հասցեին, իսկ աշխատակազմի ղեկավարը անվայելուչ հայտարարություն է արել իր հասցեին։