Հետևեք մեզ։

«Սևան» ազգային պարկ»-ում կուտակվել է 4-րդ դասի վտանգավորության մեծաքանակ կենցաղային աղբ․ ԲԸՏՄ

08:47, 15 հոկտեմբեր 2025
«Սևան» ազգային պարկ»-ում  կուտակվել է 4-րդ դասի վտանգավորության մեծաքանակ կենցաղային աղբ․ ԲԸՏՄ
 
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին սեպտեմբերի 18-ին ստացված ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում աղբի կուտակումների վերաբերյալ ահազանգի հիմքով հարուցվել էր վարչական վարույթ։
Պարզվել է, որ ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Սևան անտառպետության տարածքում, ոչ պատշաճ հսկողության ադյունքում, կուտակվել է 4-րդ դասի վտանգավորության մեծաքանակ կենցաղային աղբ։
 
Ծանր տեխնիկայի միջոցով կուտակված աղբի վերացման աշխատանքների չկանոնակարգված կազմակերպումը հանգեցրել է 0,81հա հողի աղբոտման։
Կատարվել է հողային ռեսուրսներին պատճառված վնասի հաշվարկ, որը կազմել է 33.484.320 ՀՀ դրամ։
 
Առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։

Վերլուծական

Ամենաընթերցվածները