Ես ոչ ոքի չեմ մեղադրում, ես մեղադրում եմ միայն նրանց, ովքեր պայքարի մեջ չեն, բայց փորձում են հարվածներ հասցնել ընդդիմադիր դաշտի տարբեր քաղաքական ուժերի․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
19:31, 13 հունիս 2023
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ Hayastan.news-ն այսօր զրուցել է Արցախի շրջափակման, ընդդիմության քայլերի, նոր շարժումների ձևավորման, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականության մեջ լինել-չլինելու, դաշինքի անդամների հետ կապը պահելու մասին։ Օհանյանի խոսքով՝ ցանկացած շարժում, որը կնպաստի այս իշխանությունների հեռացմանը, իրենք պատրաստ են աջակցել դրան։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը, ըստ նրա, մշտական կապի մեջ է խմբակցության անդամների և անձամբ իր հետ, և կարծում է, որ քաղաքականությունից էլ դուրս չի եկել։ Ինչ վերաբերում է փոխադարձ մեղադրանքներին, Սեյրան Օհանյանն ասաց․ «Ես ոչ ոքի չեմ մեղադրում, ես մեղադրում եմ միայն նրանց, ովքեր պայքարի մեջ չեն, բայց փորձում են հարվածներ հասցնել ընդդիմադիր դաշտի տարբեր քաղաքական ուժերի»։