Հետևեք մեզ։

Սպիտակում կրակոցներ են հնչել ԱԺ նախկին պատգամավոր, հայտնի գործարար «Դերժավայի Արկադիի» տան մոտ. 7 ձերբակալվածներից մեկը նրա որդին է. Shamshyan.com

12:15, 15 հոկտեմբեր 2025
Սպիտակում կրակոցներ են հնչել ԱԺ նախկին պատգամավոր, հայտնի գործարար «Դերժավայի Արկադիի» տան մոտ. 7 ձերբակալվածներից մեկը նրա որդին է. Shamshyan.com

Երեկ՝ հոկտեմբերի14-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սպիտակ քաղաքում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանությունը, ծեծկռտուքը և կրակցները տեղի են ունեցել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ, հայտնի գործարար Արկադի Համբարձումյանի՝ հանրությանը հայտնի «Դերժավայի Արկադիի» տան մոտ:

 

Ոստիկանությունը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել է 7 հոգու, որոնցից մեկը «Դերժավայի Արկադիի» տղան է:Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում: 

Վերլուծական