ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայարցել 2022 թվականի տարեկան հայտարարագիրը, որից Hayastan.news-ը տեղեկանում է, որ Միրզոյանը 2022 թվականի դեկտեմբերին թանկարժեք առանձնատուն է գնել։
Կոտայքի մարզում Արարատ Միրզոյանը ձեռք է բերել առանձնատուն ՝ 112 մլն դրամով՝ մոտ 290 հզր դոլար։
Հարշվետու տարվա սկզբում Միրզոյանը 70000 դոլար ավանդ է ունեցել, ավարտին այն զրոյացվել է, բանկային հաշվին տարվա սկզբին ունեցել է 10 մլն 300 հզր դրամ, ավարտին ունեցել է 1 մլն 900 հզր դրամ, 188 դոլար է ունեցել տարվա սկզբին, տարվա ավարտին՝ 20 հզր դոլար։
Տարվա սկզբին կանխիկ ունեցել է 0 դոլար, տարվա ավարտին՝ 25 հզր դոլար։ Որպես կանխիկ դրամ տարվա սկզբին ունեցել է 8 մլն դրամ, տարվա ավարտին՝ 6 մլն դրամ։
ՀՀ ԱԳ նախարարությունից որպես աշխատավարձ ստացել է 20 մլն 643 հզր դրամ։
Բազմաբնակարան շենքում գնած բնակարանի համար վարկը մոտ 30 մլն դրամ է, տարվա սկզբին որպես վարկի գումար նշված է զրո դրամ։ Ըստ հայտարարագրի՝ նա 2018-ին ձեռք բերված բնակարանի համատեղ սեփականատեր է։
Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը ամուսնու հետ առանձնատան և բնակարանի համատեղ սեփականատեր է հանդիսանում։ Բանկային հաշվին ունի 1 մլն 300 հզր դրամ, կանխիկ ունի 15 հզր դոլար և 3,5 մլն դրամ։
Մոտ 15,5 մլն դրամ աշխատավարձ է ստացել, փոխառությունը կազմում է 72 մլն դրամ՝ առանձնատան ձեռքբերման նպատակով։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ