Մեկ ամսով կալանավորվել է Արագածոտնի թեմի դիվանապետ տեր Գարեգին Արսենյանը, հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն էին իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկել նրան։ Սրբազանից բացի, բերման էին ենթարկվել նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Ավելի ուշ ՔԿ-ն հայտնել է, որ 3-ը ձերբակալվել են, որոնցից մեկը թեմի առաջնորդն է։