ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկարլոն հունիսի 15-16-ը կլինի Մոսկվայում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարությունը:
Դի Կառլոն հանդիպումներ կունենա ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչների և կառավարության այլ ներկայացուցիչների հետ՝ քննարկելու խաղաղության և անվտանգության հարցեր։