Հետևեք մեզ։

Մեկնարկել է Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

19:50, 16 հոկտեմբեր 2025
Մեկնարկել է Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հեռախոսով զրուցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նրա խոսքով՝ խոսակցությունը երկար է տևելու:
 
«Ես հիմա խոսում եմ նախագահ Պուտինի հետ։ Զրույցը շարունակվում է, այն երկար կտևի, և ես, ինչպես և նախագահ Պուտինը, դրա բովանդակության մասին կխոսեմ դրա ավարտից հետո»,- գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ի իր էջում։
 
Հիշեցնենք, որ վաղը՝ հոկտեմբերի 17-ին, նախատեսված են Թրամփի բանակցությունները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Վերլուծական